Աչքերի, քթի, բերանի քոր, քթահոսություն, փռշտոցներ, աչցունքահոսություն…Ալերգիկ ռինիտը՝ երեխաների մոտ. բուժման տարբերակներ

Aysor.am-ը գրում է. Ալերգիկ ռինիտը հիվանդություն է, որի ժամանակ տեղի է ունենում քթի լորձաթաղանթի բորբոքում ալերգիայի պատճառով։ Ախտանիշները առաջանում են այն ժամանակ, երբ երեխան շնչում է այնպիսի նյութ, որի նկատմամբ ունի ալերգիա, օրինակ՝ տնային կամ բույսերի փոշի, կենդանիների մազ և այլն։

Ալերգենի հետ շփումից հետոօրգանիզմն արտադրում է նյութեր, որոնք առաջացնում են ախտանիշներ։ Դրանք կարող են լինել սեզոնային կամ պահպանվել ամբողջ տարվա ընթացքում։

Ծառերի, խոտաբույսերի և մոլախոտերի փոշին տարածվում է քամու միջոցով։ Օդում առկա փոշու քանակից է կախված արդյոք ախտանիշներ կզարգանան, թե ոչ։

Շոգ, չոր և քամոտ եղանակին օդում փոշու քանակն ավելանում է, իսկ ցուրտ, խոնավ և անձրևայինին՝ պակասում։

Ծնողների մոտ առկա ալերգիայի դեպքում, հավանականությունը մեծ է, որ երեխան նույնպես կունենա ալերգիա։

Ախտանշաններն ի հայտ են գալիս ալերգենի հետ շփումից կարճ ժամանակ հետո՝

աչքերի, քթի, բերանի քոր,
քթահոսություն,
փռշտոցներ,
աչցունքահոսություն։

Վերոնշյալ ախտանշաններին կարող են հաջորդել՝

քթի փակվածություն,
հազ,
ականջներում փակվածության զգացում,
կոկորդում ցավ,
ձայնի փոփոխություն,
հոտառության և համի խանգարում,
աչքերի տակ մաշկի մգեցում և այտուց,
գլխացավ,
հոգնածություն,
քնի խանգարում։

Բժիշկը երեխայի զննման և հատուկ հարցերի միջոցով, մանրամասն տեղեկություն է ստանում ախտանիշների առաջացման ժամանակի, տևողության և բնույթի մասին։

Ամենահաճախ կիրառվող հետազոտության մեթոդը մաշկային պրիկ թեստն է։ Այն օգնում է բժշկին պարզել, թե ինչի նկատմամբ է ալերգիան։

Բժիշկը ալերգեն պարունակող կաթիլները դնում է մաշկի վրա՝ սովորաբար ձեռքի նախաբազկին կամ մեջքին, և աննշան ծակոցի միջոցով խախտում մաշկի ամբողջականությունը։

Այնուհետև, 15 րոպե անց նա զննում է մաշկի տվյալ հատվածը, որպեսզի տեսնի՝ արդյո՞ք այն կարմրել է, կամ գոյացել է թմբիկ, թե՞ ոչ։ Պետք չէ անհանգստանալ, քանի որ կարմրությունն անցնում է մոտ 1 ժամվա ընթացքում։

Մաշկային պրիկ թեստին նախապատրաստվելու և ճիշտ արդյունքներ ստանալու համար անհրաժեշտ է դադարեցնել հակաալերգիկ դեղորայքի ընդունումը թեստն իրականացնելուց 5 օր առաջ։

Հետազոտությունը ցավոտ չէ, սակայն փոքր տարիքի երեխաներին այն կարող է դուր չգալ։ Եթե ինչ-ինչ պատճառներով հնարավոր չի լինում անցկացնել մաշկային թեստը, կարելի է արյան քննության միջոցով պարզել ալերգիայի պատճառը։

Ալերգիայի կանխման լավագույն տարբերակը կլինի ալերգենի հետ շփման բացառումը, բայց քանի դեռ դա անհնարին է, կարելի է անցնել դեղորայքային բուժման։

Դեղորայքի ընտրությունը կախված է երեխայի տարիքից, գանգատներից, ուղեկցող հիվանդությունների առկայությունից։

Բուժման համար առաջին ընտրության դեղորայք է տեղային ներքթային հակաբորբոքային դեղամիջոցը՝ կորտիկոստերոիդ խմբից, որն ունի միայն տեղային ազդեցություն և համակարգային կողմնակի դրսևորումներ չի առաջացնում։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Оставьте комментарий