Ողբերգական դեպք՝ Երևանում. Հրազդան գետից փրկարարները դուրս են բերել կնոջ դի

Այսօր՝ փետրվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից դուրս են բերել կնոջ մարմինը, պատգարակով տեղափոխել անվտանգ վայր և ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է կնոջ մահը։

Оставьте комментарий