Արագածոտնի մարզի Արագածավան բնակավայրի տարածքում այսօր՝ մարտի 18-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացած 4 անձանցից 3-ը ընտանիքի անդամներ են՝ ամուսիններ և նրանց 9 ամսական թոռնիկը: Մյուս մահացածը Արմավիրի մարզի 24-ամյա երիտասարդ է:
Դեպքը տեղի է ունեցել կեսգիշերին՝ Արտենի-Արագածավան ճանապարհին:
Արագածավանի բնակիչները NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին, որ մահացած ամուսիններն իենց թոռնիկ հետ տուն վերադարձի ճանապարհին են եղել, երբ դեպքը պատահել է:
«Մեր ավանի բնակիչն են, շատ լավ, խելացի ընտանիք են եղել: Իրենց տունն ավիրվեց, պրծավ»,- ասաց բնակիչնրից Զենֆիրա Մանուկյանը:
Բնակիչներից մեկն էլ, որ մահացածների տնից էր գալիս, ասաց.
«Մինչև իմացել, գնացել են, արդեն մահացած են եղել: Հարսը անմիջապես ընկած է եղել դռան մոտը, երեխեն հետևը քնած է եղել, ամուսնուն էլ իրենք են հանել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: