Մենք ունենք մեկ ճանապարհ, որը կոչվում է Լաչինի միջանցք, Ադրբեջանի երեկվա քայլը մեզ համար անընդունելի է. ԼՂ ԱԺ նախագահ

«Պիտի արձանագրենք, որ մենք ունենք մեկ ճանապարհ, որը կոչվում է Լաչինի միջանցք, և այդ միջանցքով թե՛ հումանիտար բեռներ և թե՛ ընդհանրապես Արցախից Հայաստան, Հայաստանից Արցախ անխափան երթևեկը պետք է վերականգնվի և ապահովվի: Սա ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով»: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է է ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Անդրադառնալով … Читать далее

Աղդամի ճանապարհը բացելու դեպքում 24 ժամ հետո կբացվի Լաչինի միջանցքը. խոստում Հաջիևից՝ «շանտաժի» լեզվով

Աղդամով (Ակնա) անցնող ճանապարհի բացվելուց 24 ժամ անց կբացվի նաև Լաչինի ճանապարհը: Այս մասին հավաստիացրել է Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ «Որքան շատ ճանապարհներ, այնքան լավ բոլորի համար»,- ընդգծել է Հաջիևը։ Նշենք, որ Հաջիևի արած «խոստումն» ավելի շատ նման է շանտաժի, քանի որ, ինչպես հայտնի է, Աղդամի ճանապարհն ԼՂ բնակիչներն … Читать далее

Այս հումանիտար աղետի հետ հանդիպելով՝ մենք նրանց շտապօգնություն ենք ցուցաբերում. ժամանակը հաշվված է. Փարիզի քաղաքապետը Հայաստանից գրառում է կատարել

Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն Հայաստանում է։ Այս մասին տեղեկացնում է Իդալգոն՝ Թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակած լուսանկարով ու գրառմամբ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Իդալգոն Հայաստան կատարած այցի շրջանակներում նախատեսում Ֆրանսիայից Հայաստան եկած հումանիտար օգնությունն իր ուղեկցությամբ տեղափոխել Արցախ։ «Հայաստանում՝ Փարիզի և այլ համայնքների ընտրյալների հետ։ Ինը ամիս շարունակ Արցախում 120 հազար հայ, այդ թվում՝ 30 … Читать далее

Ինչ է ասել Արայիկ Հարությունյանը Վերածննդի հրապարակում հավաքվածներին

Արցախի Հանրապետության խորհրդարանում ավելի քան 5 ժամ տևած խորհրդակցությունից հետո Արայիկ Հարությունյանը Վերածննդի հրապարակում հավաքվածներին ներկայացրել է քննարկման արդյունքները։ Արցախցի լրագրող Տաթևիկ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մի քանի տեղեկություն այսօրվա հավաքի մասին։ Վերածննդի հրապարակում 5-ից ավելի ժամեր մնալով մարդիկ սպասում էին Ազգային ժողովում ընթացող ընդլայնված խորհրդակցության ավարտին։ Երկար ձգձգումներից, խորհրդարանի մուտքը հսկող ոոտիկանների … Читать далее

Բաքվում արցախցի առևանգված երիտասարդների վերաբերյալ որոշում են կայացրել

Ադրբեջանի դատախազությունը հայտնում է, որ առևանգված երիտասարդների նկատմամբ կկիրառվի վարչական կալանք՝ 10 օր ժամկետով։ «Հարցաքննության ժամանակ նրանք խոստովանել են իրենց կատարած արարքը և հայտնել, որ անկեղծորեն զղջացել են։ Հաշվի առնելով մեղադրյալների տարիքը, անկեղծ խոստովանությամբ և զղջումը՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է»,- հայտնում է գերատեսչությունը։ Նշվում է, որ դատարանի վճռի կատարումից հետո նրանք կվտարվեն Ադրբեջանից։

Արտյոմն ընտանիքի միակ որդին էր, ոսկի տղա էր. երբեք կոնֆլիկտայնությամբ աչքի չի ընկել. Նորատուսի համայնքապետ

Արտյոմը շատ լավ, ոսկի տղա էր։ Ամբողջ գյուղը կհաստատի դա։ Թե ինչի էդպես եղավ՝ ես էլ չեմ կարողանում հասկանալ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի ղեկավար Անդրանիկ Գրիգորյանը՝ ով նաև երեկ մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արտյոմ Հայկազյանի հարևանն է։ Մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ Արտյոմը երբեք աչքի չի ընկել կոնֆլիկտայնությամբ։ … Читать далее

Լաչինի միջանցքի ապօրինի անցակետից առեւանգված արցախցին 22-ամյա ուսանող Ալեն Սարգսյանն է

Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից: Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով: Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական … Читать далее

ՊՆ զինծառայողների մահացու վիրավորման հանգամանքները պարզվում են. ՀՀ ՊՆ

Օգոստոսի 27-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Գեներալ Լենցովը լքել է Արցախը․ Միքայել Բադալյան

Գեներալ Լենցովը լքել է Արցախը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրում է բլոգեր Միքայել բադալյանը։ «Իմ տեղեկություններով՝ Արցախում ռուս խաղաղապահների հրամանատարի փոփոխություն է լինելու։ Գեներալ Լենցովն արդեն լքել է Արցախը և առաջիկայում կիմանանք նոր հրամանատարի անունը»,- գրել է նա:

Որպես 34-35 շաբաթական հղի․․․ Անի Քոչարի նոր ֆոտոշարքը հղի կարգավիճակում

Մոդել, հաղորդավոր Անի Քոչարը, որ առաջին ամուսնալուծությունից հետո հաղթահարել է քաղցկեղը, նոր ֆոտոշարք է հրապարակել, որին կից գրել է. «Կյանքիս դժվարին օրերը դարձրի մարտահրավեր ու պայքարի, հաղթանակի խթան: Դառն ու խավար օրերի հաղթահարումը վերածեցի հազարավորների համար պայքարի, չհանձնվելու, չչարանալու լուսավոր օրինակի: Կյանքով քննություն բռնած օրինակ դարձա մոտիվացիայի, անսասան հավատի ու չհանձնվելու: Չհանձնվելու և վերերկրային հավատի … Читать далее